Վարչապետի ժամանակաւոր պաշտօնակատար Կարէն Կարապետեանը ստեղծուած իրավիճակէն դուրս գալու տրամաբանական լուծում կը համարէ Սահմանադրութեան, օրէնքի սահմաններու մէջ, խաղի հաւասար պայմաններու մէջ քաղաքական ուժերու համատեղ քննարկումներ սկսիլը։
«Կարծում եմ, որ տրամաբանական լուծումը նա է, որ քաղաքական կուսակցութիւնները մեր Սահմանադրութեամբ, օրէնքի սահմաններում նստեն, քննարկեն, եթէ իրենք որոշեն, որ արտակարգ ընտրութիւններու անհրաժեշտութիւն կայ, որոշեն այն ժամկէտները, որոնք որ ուզում են որպէսզի պատրաստուեն, ու որպէսզի բոլորը լինեն հաւասար խաղի կանոններում։ Այսինքն՝ իրենք որոշեն, ըստ դրա շարժուենք առաջ», - յայտարարած է Կարապետեանը։
Վարչապետի պաշտօնակատարը նշած է նաեւ. «Եթէ այսպէս շարունակենք ունենալու ենք տնտեսական հարցեր՝ զբօսաշրջիկները չեն գալիս, պաշտօնատուները վերադառնում են, մենք ունենք զօրակոչ, մենք ունենք բազմաթիւ խնդիրներ, ապագայում վիճակը մեր երկրին օգուտ չի կարող տալ։ Ես խնդրում եմ մեր բոլոր քաղաքացիներին՝ տատիկներին, պապիկներին, ծնողներին, երեխաներին, ուսանողներին՝ սթափ մտածել՝ ի՞նչ ենք մենք ուզում։ Ես շատ եմ գնահատում մեր քաղաքացիների կամքը, կարծիքը եւ դժգոհութիւնը, ըստ դրա մենք բաւականին արձագանգ տուել ենք, բաւարարուել են կէտեր, մենք յայտարարում ենք քաղաքացիական օրակարգ, մենք յայտարարում ենք, որ քաղաքական ուժերը նստելու են, խօսելու են, թողնենք, թող քաղաքական ուժերը նստեն, պայմանաւորուեն, մէկս միւսի վրայ չճնշենք։ Այս էր իմ անհանգստութիւնը, որ ես ուզում եմ յղել»։
«Ես ձեռս զարկերակի վրայ եմ պահում եւ տեսնում եմ, թէ ինչքան է ընկնում զբօսաշրջութիւնը, ներդրողների հետաքրքրութիւնը, մենք գալու ենք մի վիճակի, որ տնտեսական էս վիճակը բարձրացնելը բաւականին դժուար է լինելու», - ըսաւ Վարչապետի պաշտօնակատարը։