Այսօր Վայոց ձորի Խաչիկ համայնքում տեղի ունեցավ Գաթայի փառատոն: Գյուղի եկեղեցու բակում օրհնվեց հայկական ավանդական գաթան, այնուհետեւ ցուցադրվեց մեկ այլ` հսկայական գաթա, որը կշռում էր մոտ 70 կգ եւ որը, ըստ տվյալների, մինչեւ հիմա պատրաստված ամենամեծ գաթան է: Ինչպես «Արեւելքին» հայտնեց գաթայի հեղինակ Մարգարիտա Ոսկանյանը, անցյալ տարի նույնպես իրեն էր հանձարարված փառատոնի ամենամեծ գաթան թխելու գործը. անցյալ տարվա փառատոնի տոնական գաթան 1,5 մետր էր, իսկ մյուս տարի, ավանդական դարձած Գաթայի փառատոնին նախատեսվում է գերազանցել նաեւ այս տարվա չափը:
Գաթայի փառատոնը Խաչիկ համայնքում անցկացվում է արդեն երրորդ անգամ: