image

Հիլդա Չոբոյան.Ֆրանսիացիները վստահ են` կառավարությունը տիրապետում է իրավիճակին

Հիլդա Չոբոյան.Ֆրանսիացիները վստահ են` կառավարությունը տիրապետում է իրավիճակին

Կենտրոնական Ֆրանսիայի տարածաշրջանային խորհրդարանի պատգամավոր Հիլդա Չոբոյանը Ֆրանսիայից «Արեւելքին» տեղեկացրեց, որ  ուրբաթ երեկոյան երկրի մայրաքաղաքում անսպասելի ծագած խոշոր ահաբեկչության առթիվ Ֆրանսիայում վախի մթնոլորտ է տիրում: «Մարդիկ Փարիզում չեն կարողանում հասնել իրենց տները, հազարավոր մարդիկ փողոցներում են  և ապաստաններ  են փնտրում մոտակայքում: Անծանոթներն իրենց տներն են տրամադրում ահաբեկչության քաոսի պատճառով փողոցում մնացած մարդկանց»,-նշեց մեր զրուցակիցը, ավելացնելով, որ  ահաբեկիչները գործել են առանց դիմակի, նրանք արևելյան դիմագծերով մարդիկ  են: Մեր զրուցակիցը նաև ասաց, որ չնայած երկրում տիրող իրավիճակին,  ֆրանսիացիները վստահ են` կառավարությունը տիրապետում է իրավիճակին:  Քիչ առաջ, ինչպես տեղեկացրեց Հիլդա Չոբոյանը, կառավարական ուժերը հարձակում են սկսել  Bataclan համերգասրահի վրա` ազատելու այնտեղ գտնվող հարյուրավոր պատանդների և օգնության հասնելու վիրավորներին: Վերջին տվյալներով երկու ահաբեկիչ է սպանվել: