ՀՀ նախկին 3 նախագահները երէկ հանդիպած են։ Այս մասին գրառում կատարած է ՀՀ առաջին նախագահ՝ Լեւոն Տէր Պետրոսեանի մամլոյ խօսնակ՝ Արման Մուսինեան։
Մուսինեան նաեւ նշած է, որ հանդիպման ներկայ եղած են Արցախի նախկին նախագահներ՝ Արկադի Ղուկասեանն ու Բակօ Սահակեանը:
Ստորեւ Մուսինեանի գրառումը.-
«Երէկ, մարտի 25-ին, հանդիպում է տեղի ունեցել Հայաստանի եւ Արցախի նախկին նախագահներ Լեւոն Տէր-Պետրոսեանի, Ռոպերթ Քոչարեանի, Սերժ Սարգսեանի, Արկադի Ղուկասեանի եւ Բակօ Սահակեանի միջեւ, որի ընթացքում քննարկուել են ետպատերազմեան շրջանում Արցախում ստեղծուած իրավիճակին եւ հետագայ հնարաւոր զարգացումներին վերաբերող մի շարք հարցեր»:
Միացիր մեզ Տելեգրամում
Միացիր մեզ Յութուբում
Կիսվել