image

Հարութ Սոլաքյանը հրավիրվել է մասնակցելու արտառոց տաղանդ ունեցող մարդկանց շոու-ծրագրին.տեսանյութ

Հարութ Սոլաքյանը հրավիրվել է մասնակցելու արտառոց տաղանդ ունեցող մարդկանց շոու-ծրագրին.տեսանյութ

Պրոֆեսիոնալ պարող Հարութ Սոլաքյանը դասավանդում է Երևանի  Dance art academy-ում: Հայաստանում գործող «Ապագայի կամուրջներ» կազմակերպության հիմնադիր-անդամ է, որը արվեստի, հիմնականում պարի  միջոցով փորձում է բողոք արտահայտել աշխարհի տարբեր երկրներում իրականացվող բռնությունների, պատերազմների և մարդկային խոշտանգումների դեմ: Հարութ Սոլաքյանը Հայաստան է տեղափոխվել Սիրիայից, ուր ծնվել է,  ավարտել  համալսարանն ու զբաղվել պրոֆեսիոնալ պարով: Ելույթներ է ունեցել շատ երկրներում: Պրոֆեսիոնալ պարողը հրավիրվել է  New  tv արաբական միջազգային հեռուստատեսության եթերում վաղը մասնակցելու շոու-ծրագրին, որտեղ տարբեր երկրներից ժամանած մարդիկ ցուցադրելու  են իրենց անսովոր ունակությունները: Երիտասարդ տղայի ելույթի հովանավորն է Adidas ընկերությունը: Մեր  հայրենակիցն աշխատող մարզասարք-վազքուղու  վրա պրոֆեսիոնալ պար է ցուցադրում: Վաղը Հարութ Սոլաքյանն առաջին անգամ եթերում կպարի երեք աշխատող մարզասարք-վազքուղիների վրա միաժամանակ, որից հետո, ինչպես նշեց նա, կհրապարակի այդ տեսանյութը: Իսկ մեկ մարզասարքի վրա նրա այս պարը նույնպես արժանացել է հետաքրքրության: