Պրոֆեսիոնալ պարող Հարութ Սոլաքյանը դասավանդում է Երևանի Dance art academy-ում: Հայաստանում գործող «Ապագայի կամուրջներ» կազմակերպության հիմնադիր-անդամ է, որը արվեստի, հիմնականում պարի միջոցով փորձում է բողոք արտահայտել աշխարհի տարբեր երկրներում իրականացվող բռնությունների, պատերազմների և մարդկային խոշտանգումների դեմ: Հարութ Սոլաքյանը Հայաստան է տեղափոխվել Սիրիայից, ուր ծնվել է, ավարտել համալսարանն ու զբաղվել պրոֆեսիոնալ պարով: Ելույթներ է ունեցել շատ երկրներում: Պրոֆեսիոնալ պարողը հրավիրվել է New tv արաբական միջազգային հեռուստատեսության եթերում վաղը մասնակցելու շոու-ծրագրին, որտեղ տարբեր երկրներից ժամանած մարդիկ ցուցադրելու են իրենց անսովոր ունակությունները: Երիտասարդ տղայի ելույթի հովանավորն է Adidas ընկերությունը: Մեր հայրենակիցն աշխատող մարզասարք-վազքուղու վրա պրոֆեսիոնալ պար է ցուցադրում: Վաղը Հարութ Սոլաքյանն առաջին անգամ եթերում կպարի երեք աշխատող մարզասարք-վազքուղիների վրա միաժամանակ, որից հետո, ինչպես նշեց նա, կհրապարակի այդ տեսանյութը: Իսկ մեկ մարզասարքի վրա նրա այս պարը նույնպես արժանացել է հետաքրքրության:
