image

Հակառակ ընդունված սովորության` ամերիկացի մուսուլման դատավորը Ղուրանի վրա երդումով է սկսել աշխատանքը

Հակառակ  ընդունված սովորության` ամերիկացի մուսուլման դատավորը Ղուրանի վրա երդումով է սկսել աշխատանքը

Ըստ «Նյու Յորք Դեյլի Նյուզ» լրատվամիջոցի, երեկ սկանդալ է հասունացել ամերիկյան դատական համակարգում: Նյու Յորքի Բրուքլինի 7-րդ տարածքի քաղաքացիական դատարանի դատավոր ընտրված Քառոլին Ուոալքեր  Դիալլոն իր աշխատանքը սկսել է Ղուրանին երդում տալով:  Նշվում է,  որ սևամորթ կին մուսուլման դատավորն այդ պաշտոնում ընտրվել է անցած ամիս:  Լրատվամիջոցը հաղորդում է, որ  հակառակ    ԱՄՆ-ի դատարաններում ընդունված սովորության, որտեղ պաշտոնյաները երդվում են Աստվածաշնչի վրա, կին դատավորը համարձակորեն ձեռքը դրել է Ղուրանին և երդվելով` ստանձնել իր աշխատանքը:

Համաձայն այս հաղորդման, հանդիսության մասնակիցները սոցիալական ցանցերում տարածել են Դիալլոյի երդման արարողության տեսագրությունը, ինչը քննադատության մեծ ալիք է բարձրացրել:  Սևամորթ դատավորի աջակիցները  մտահոգություն են հայտնել նրա անվտանգության համար: