Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը պատասխանել է մի շարք հարցերի, այդ թվում՝ Արցախի հիմնախնդրին, ցմահ ազատազրկվածներին և այլ թեմաների վերաբերող հարցերի:
«Ես չեմ համարում, որ Ղարաբաղի հարցը լուծողը ես եմ, կամ որևէ վարչապետ է, Ղարաբաղի հարցը լուծող-չլուծողը հայ ժողովուրդն է, և տվյալ դեպքում նաև սփյուռքն է, որովհետև սա համահայկական հարց է: Իրենք ինչպես սեփականաշնորհել էին ԼՂ հարցը, հիմա էլ ինձ են ուզում սեփականաշնորհել, ես Ղարաբաղի հարցը լուծողը չեմ: Հարցը լուծողը ժողովուրդներ են, որևէ վարչապետ այսօր կամ վաղը ժողովրդից բացի չկա»,-ասել է Նիկոլ Փաշինյանը: Նա անդրադարձել է նաև ցմահ դատապարտվածների և համաներման հարցին, նշելով, որ մարդ սպանելու համար դատապարտված որևէ անձ չպետք է համաներման ենթարկվի:
Մանրամասները՝ տեսանյութում.