image

Եվս մեկ հայ ընտանիք վերադարձավ Հայաստան. Նրանց դիմավորել են նախարարի ողջույնի խոսքով

Եվս մեկ հայ ընտանիք վերադարձավ Հայաստան. Նրանց  դիմավորել են նախարարի ողջույնի խոսքով

Հերթական հայ ընտանիքի վերադարձի մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ Սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանը՝ «Զվարթնոց» օդանավակայանից տեսանյութ հրապարակելով։

«Եվս մեկ հայ ընտանիք որոշեց ապրել, երազել ու նպատակներն իրականացնել հայրենիքում»,– գրել է Հայրապետյանը։

Անտոնյանների ընտանիքին դիմավորել են ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակիցները, իսկ օդանավակայանում հնչել է նախարարի բարի գալստյան խոսքը: Նախարար Մխիթար Հայրապետյանը հայտնել է, որ հաջորդ հայրենադարձ ընտանիքին նույնպես անակնկալ է սպասվում: