image

Ես բոլոր ժամանակների ու բոլոր ժողովուրդների ամենամեծ երգահանն եմ. Թբիլիսիում ասել է Ռուբեն Հախվերդյանը

Ես բոլոր ժամանակների ու բոլոր ժողովուրդների ամենամեծ երգահանն եմ. Թբիլիսիում ասել է Ռուբեն Հախվերդյանը

Հեղինակային երգերի հայ հայտնի կատարող Ռուբեն Հախվերդյանը Թբիլիսիում իր առաջին համերգն է ունեցել: Այդ մասին հայտնում է «Ալիք մեդիան», որը նաև համերգի ինֆորմացիոն և կազմակերպչական մասի պատասխանատուն էր: Համերգի կազմակերպմանն աջակցել են նաև «Հայարտուն» միությունը, Վրաստանի հայկական համայնքը, Թբիլիսիի հայկական թատրոնը: Իր երգերի հաջողության գաղտնիքի մասին Ռուբեն Հախվերդյանն «Ալիք մեդիային»  ասել է. «Որովհետև ես բոլոր ժամանակների ու բոլոր ժողովուրդների ամենալավ երգահանն եմ»: Լրատվամիջոցը նաև նշում է, որ Ռուբեն Հախվերդյանը Վրաստանի մայրաքաղաքում վերջին անգամ եղել է 30 տարի առաջ, իսկ թբիլիսյան համերգին հանդիսատեսը հավասար երգել է նրա բոլոր երգերը: