image

Էրդողանը պատրիարքի և Շիրինօղլուի միջոցով դեղորայքային օգնություն է առաջարկել Հայաստանին

Էրդողանը պատրիարքի և Շիրինօղլուի միջոցով դեղորայքային օգնություն է առաջարկել Հայաստանին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր օրվա երկրորդ կեսին հեռախոսազրույցներ է ունեցել  Պոլսո Հայոց պատրիարք արք.  Սահակ Մաշալյանի և  Սուրբ Փրկիչ Ազգային հիվանդանոցի հոգաբարձության ատենապետ Պետրոս Շիրինօղլուի հետ։ Ինչպես «Արեւելքին» հայտնում են Պոլսո «Ժամանակ» օրաթերթից,  Թուրքիայի նախագահը պատրիարքի հետ զրույցում առաջարկել է թուրքական կառավարության աջակցությունը  Հայաստանին, մասնավորապես կորոնավիրուսի դեմ պայքարում Թուրքիան պատրաստ է դեղորայք տրամադրել Հայաստանին: 

Թուրքիայի նախագահն անդրադարձել է  նաև կորոնավիրուսի պատճառով Թուրքիայում գտնվող ՀՀ քաղաքացիների Հայաստան վերադառնալու խնդրին՝ նշելով, որ այդ հարցում դյուրացումներ են մտցվել։ Հեռախոսազրույցի ընթացքում նախագահ Էրդողանը շնորհակալություն է հայտնել Պատրիարք հորը՝  կորոնավիրուսի դեմ պայքարի   «Մենք մեզ բավարար ենք» շարժմանը  հայ համայնքի  մասնակցության համար: 

Պետրոս Շիրինօղլուի հետ հեռախոսազրույցում Թուրքիայի նախագահն անդրադարձել է Սուրբ Փրկիչ հիվանդանոցին կառավարության հատկացված միջոցներին՝ նկատի ունենալով, որ Սուրբ Փրկիչն ընտրվել է իբրև կորոնավիրուսի դեմ պայքարի հիվանդանոցներից մեկը՝ Ստամբուլում: