image

Դաժանաբար սպանված քրեական հեղինակություն Սարգիս Հակոբյանի հարազատները դատարանից պահանջում են ծանր մեղադրանք

Դաժանաբար սպանված քրեական հեղինակություն Սարգիս Հակոբյանի հարազատները դատարանից պահանջում են  ծանր մեղադրանք

Այս տարվա հուլիսի 26-ին Ախալքալաքում  սպանված  քրեական հեղինակություն Սարգիս Հակոբյանի հարազատները դատարանից պահանջում են  ծանր մեղադրանք:  Ախալցխայի շրջանային դատարանում ընթանող  դատական պրոցեսը, որտեղ քննվում է Ռուսաստանում հայտնի  քրեական հեղինակության` Սարգիս Հակոբյանի սպանությունը թաքցնելու գործը, այսօր  առաջին անգամ մասնակցում էին սպանվածի հարազատները, հաղորդում է վրացական մամուլը: Նրանք պահանջում են, որ մեղադրյալներին դատեն սպանության համամասնակցության եւ ոչ թե` սպանությունը թաքցնելու համար:

Ըստ մամուլի, սպանվածի  քույրը` Մանյա Հակոբյանը հայտարարել է, որ ընտանիքին չեն հայտնել դատական պրոցեսների ընթացքի մասին, իրենք այդ մասին իմացել են զլմ-ներից: Ըստ տեղեկությունների, դատական պրոցեսի ժամանակ սուր վիճաբանություն է տեղի ունեցել Սարգիս Հակոբյանի հարազատների ու հանցագործության թաքցնելու մեջ մեղադրվողների` Արմեն Նալբանդյանի, Արմեն Կարապետյանի եւ  Արթուր Իգիթյանի հարազատների միջեւ, վիճաբանությունը շարունակվել է նաեւ դատարանի դահլիճից դուրս: Քրեական հեղինակության  հարազատները պահանջում են, որ մեղադրյալներին դատեն ավելի խիստ, համամասնակցության համար, եւ ոչ թե` թաքցնելու: 

Ծագումով Ախալքալաքի Խանդո գյուղից Սարգիս Հակոբյանը սպանվել էր դավադրաբար` Արագվա մայրուղու վրա: Նա Ռուսաստանից ընտանիքի հետ Ախալքալաք էր վերադարձել սպանությունից 10 օր առաջ: