Լիբանան- «Արեւելք»ի աղբիւրներէն կ'իմանանք, որ Լիբանանի Այնճար հայաւանին մէջ այսօր բացումը կատարուած է Լիբանանահայ վաստակաշատ գրող եւ գրաքննադատ Պօղոս Սնապեանի տուն - թանգարանին: Նշենք, որ հանդիսութիւնը եղած է Մուսա Տաղի հերոսամարտի 100-ամեակի նշման միջոցառումներու ծիրէն ներս: Բացման հանդիսութեան խօսք առած են Լիբանանի խորհրդարանի անդամ եւ Հ.Յ.Դ. Կեդրոնական Կոմիտէի ներկայացուցիչ՝ Յակոբ Բագրատունի, Մուսա Լերան հերոսամարտի 100-ամեակի կեդրոնական մարմնի նախագահ ՝ Եսայի Հաւաթեան եւ հեղինակին դուստրը` Թամար Սնապեան Սուրճեան:Յայտնենք, որ հանդիսութիւնը ձօնուած է Մուսա Տաղի հերոսամարտի նահատաներէն ՝ Յովհաննէս Լուրջեանի յիշատակին: Լուսանկարները ՝ Յովհաննէս Թասլաքեանի:



