image

Այնճարի Մէջ Բացուած Է Պօղոս Սնապեանի Տուն- Թանգարանը

Այնճարի Մէջ Բացուած Է Պօղոս Սնապեանի  Տուն- Թանգարանը

  Լիբանան- «Արեւելք»ի  աղբիւրներէն կ'իմանանք, որ  Լիբանանի  Այնճար  հայաւանին մէջ  այսօր բացումը կատարուած  է      Լիբանանահայ       վաստակաշատ  գրող  եւ  գրաքննադատ Պօղոս Սնապեանի տուն - թանգարանին: Նշենք, որ          հանդիսութիւնը եղած է Մուսա Տաղի  հերոսամարտի       100-ամեակի նշման միջոցառումներու  ծիրէն ներս:   Բացման հանդիսութեան  խօսք առած  են    Լիբանանի խորհրդարանի անդամ  եւ    Հ.Յ.Դ.  Կեդրոնական Կոմիտէի  ներկայացուցիչ՝ Յակոբ Բագրատունի,     Մուսա Լերան  հերոսամարտի  100-ամեակի կեդրոնական մարմնի նախագահ  ՝ Եսայի Հաւաթեան եւ   հեղինակին դուստրը` Թամար Սնապեան Սուրճեան:Յայտնենք, որ     հանդիսութիւնը ձօնուած է Մուսա Տաղի  հերոսամարտի  նահատաներէն ՝ Յովհաննէս Լուրջեանի  յիշատակին:  Լուսանկարները ՝ Յովհաննէս Թասլաքեանի: