Ստամբուլի Բեյօղլու շրջանում սպասվում է խաղաղության թեմայով ցուցահանդես, որին մասնակցելու է «Ստամբուլի աչքը»` Արա Գյուլերը, տեղեկացնում է «Դեյլի Սաբահ» կայքը: Լրատվամիջոցը հավելում է, որ ցուցահանդեսը, որին մասնակցելու են նաեւ այլ լուսանկարիչներ, փորձելու է ցույց տալ քաղաքակրթության կենտրոն համարվող իրական Ստամբուլը: Ներկայացվելու են փողոցային վաճառականների, մարզիկների, ձկնորսների, հայտնի ու անհայտ մարդկանց լուսանկարներ: Ըստ ցուցահանդեսի համադրողների, Ստամբուլում այդպիսի մարդկանց ամենօրյա աշխատանքը պարզում է Ստամբուլի խաղաղասիրական դեմքը:
Հայազգի աշխարհահռչակ լուսանկարիչ, պոլսաբնակ Արա Գյուլերը համարվում է Ստամբուլը լուսանկարած աշխարհի ամենահայտնի լուսանկարիչը: