Անցնող օրերին տասնյակ հայեր, բազմաթիվ սիրիացի փախստականների շարքում, լքել են Դամասկոսը: Չնայած Սիրիայի մայրաքաղաքում համեմատաբար խաղաղ է, բայց երկրի պատերազմական անորոշ իրավիճակը ստիպում է մարդկանց` հեռանալ Սիրիայից: Դամասկոսի մեր աղբյուրները հայտնում են, որ փախստականները Եւրոպա են հասնում ծովային ճանապարհով: Նրանք նախ անցնում են Լիբանան, այնուհետեւ` Թուրքիա, որից հետո ցամաքային ճանապարհով հասնում են Հունաստան, իսկ այնուհետեւ քայլում են դեպի Շվեդիա եւ Գերմանիա: Մեր աղբյուրը նաեւ նշեց, որ գումարները, որոնք կազմում են 5-10 հազար եւրո (կախված ընտանիքների անդամների քանակից), վճարվում են Թուրքիայում փախստականների տեղափոխությունների հարցերով զբաղվող ցանցերի անդամներին: Դամասկոսից գաղթած հայերը, մյուս փախստականների պես, տեղավորվում են Գերմանիայի եւ Շվեդիայի հատուկ ճամբարներում եւ ստանում են փախստականի կարգավիճակ: