image

Նարա Շլեպչյանն 90 տարեկան է

Նարա Շլեպչյանն 90 տարեկան է

Այսօր հոբելյանական 90-րդ տարեդարձն է նշում ՀՀ ժողովրդական արտիստ,  «Մովսես Խորենացի» մեդալակիր, Հայաստանի հեռուստատեսության առաջին հաղորդավարուհի Նարա Շլեպչյանը։

Հաղորդավարուհին ծնվել է Երեւանում։ 1957 թվականին ավարտել է Երեւանի Վալերի Բրյուսովի անվան պետական ռուսական եւ օտար լեզուների ինստիտուտի ռուսաց լեզվի եւ գրականության ֆակուլտետը։ 1956 թվականի նոյեմբերի 29-ից, Հայաստանի հեռուստատեսության ստուդիայի բացման առաջին օրվանից աշխատել է որպես հաղորդավար եւ եղել է Հայաստանի հեռուստատեսության առաջին հաղորդավարը։

1964-1983 թվականներին դասավանդել է Վալերի Բրյուսովի անվան օտար լեզուների եւ Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտներում` որպես ռուսաց լեզվի, ապա` խոսքի մշակույթի եւ հաղորդավարի վարպետության դասախոս։ 2011 թվականից Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ է։