image

Գագիկ Ծառուկյանը փրկել է Ադրբեջանի պահանջով կալանավորված հայուհու կյանքը

Գագիկ Ծառուկյանը փրկել է Ադրբեջանի պահանջով կալանավորված հայուհու կյանքը

Ինչպես հայտնի է՝ Մինսկում 15 օրով կալանավորվել էր հայ բլոգեր Բելլա Բաբախանյանը, որ հայտնի է որպես «У Бэллы» բլոգի հեղինակ։ Բելառուսի իշխանությունները նրան կալանավորել էին Ադրեջանի պահանջով՝ իբր զրպարտություն, թշամանք, վիրավորանք տարածելու եւ պատերազմի ու այլ կոչեր անելու համար։

Այսօր պարզ դարձավ, որ հարցին միջամտել է գործարար Գագիկ Ծառուկյանը, որի գրասենյակը  լուսանկար է հրապարակել, որում երեւում են գործարարն ու բլոգերը։

Լուսանկարն արվել է այս օրերին, իսկ լուսանկարին կից գրասենյակը հայտարարել է․ 

«Մեր հայրենակցուհի բլոգեր Բելլա Բաբախանյանը  հայտնվել է բարդ իրավիճակում, և Գագիկ Ծառուկյանն իր պարտքը համարեց` օգտագործել բոլոր հնարավոր ու հասանելի եղանակները, դիվանագիտական ուղիները, անձնական և մարդկային բոլոր կապերը` իրավիճակը հասկանալու, ռիսկերը ճիշտ գնահատելու, տեղում իրավական և այլ աջակցություն կազմակերպելու համար։ 

Այս լուսանկարն արվել է այս օրերին` թեմայի շուրջ հայաստանյան հանրության լարվածությունը մի քիչ փարատելու համար։

 Այս պահին սահմանափակվենք այսքանով. երբ գործ ունենք ռեալ մարդու կյանքի հետ, այլ պետության տարածքում, նրա օրենսդրության տիրույթում, պետք է լինել շատ զգույշ, որովհետև նվազագույն սխալը կարող է լրջագույն հետևանքներ հասցնել հենց այդ մարդուն։

Որոշ իրավական ընթացակարգերի ավարտից հետո Գագիկ Ծառուկյանը Բելլային հրավիրել է Հայաստան: Հուսանք, որ Բելլան շատ շուտով կլինի հայրենիքում»։