image
Հրատապ լուրեր:

Հայերը 5-10 հազար եւրո են վճարում` Դամասկոսից դուրս գալու եւ Եւրոպա հասնելու համար

Հայերը 5-10 հազար եւրո են վճարում` Դամասկոսից դուրս գալու եւ Եւրոպա հասնելու համար

Անցնող օրերին տասնյակ հայեր, բազմաթիվ սիրիացի փախստականների շարքում, լքել են Դամասկոսը: Չնայած Սիրիայի մայրաքաղաքում համեմատաբար խաղաղ է, բայց երկրի պատերազմական անորոշ իրավիճակը ստիպում է մարդկանց` հեռանալ Սիրիայից: Դամասկոսի մեր աղբյուրները հայտնում են, որ  փախստականները Եւրոպա են հասնում ծովային ճանապարհով: Նրանք նախ անցնում են  Լիբանան, այնուհետեւ` Թուրքիա, որից հետո ցամաքային ճանապարհով հասնում են Հունաստան, իսկ այնուհետեւ քայլում են դեպի Շվեդիա եւ Գերմանիա:   Մեր աղբյուրը նաեւ   նշեց, որ գումարները, որոնք կազմում են 5-10 հազար եւրո (կախված ընտանիքների անդամների քանակից), վճարվում են Թուրքիայում փախստականների տեղափոխությունների հարցերով զբաղվող ցանցերի անդամներին:   Դամասկոսից գաղթած հայերը, մյուս փախստականների պես, տեղավորվում են Գերմանիայի եւ Շվեդիայի հատուկ ճամբարներում եւ ստանում են փախստականի կարգավիճակ: