image

Առաջին անգամ աղետի է ենթարկվել FlyDubai ավիաընկերությանը պատկանող օդանավ

Առաջին անգամ աղետի է ենթարկվել FlyDubai ավիաընկերությանը պատկանող օդանավ

Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքի օդանավակայանում այսօր՝ տեղի լուսադեմին վթարի է ենթարկվել FlyDubai ավիաընկերությանը պատկանող Boeing 737-800 ուղևորատար ինքնաթիռը, ինչի հետևանքով զոհվել են բոլոր 55 ուղևորները և անձնակազմի 6 անդամները: Արաբական լրատվամիջոցները հայտնում են, որ կործանված օդանավը 2008 թվականին հիմնված ավիաընկերության առաջին աղետի ենթարկված օդանավն է: 


Վթարը տեղի է ունեցել Դուբայից Դոնի Ռոստով վայրէջքի ժամանակ. օդանավը ընկել է թռիչքուղուց  50-100 հեռավորության վրա, ինչի հետևանքով կտորների է բաժանվել և հրդեհվել:  

Հրապարակվել է զոհված ուղևորների և անձնակազմի անդամների ցանկը, որի մեջ հայեր չկան: