image
Հրատապ լուրեր:

Օդանավեր՝ հայ գրողների անուններով

Օդանավեր՝ հայ գրողների անուններով

«Շիրակ Ավիա» ընկերության ինքնաթիռները անվանակոչվել են հայ մեծանուն գրողներ Հովհաննես Շիրազի եւ Ավետիք Իսահակյանի անուններով, տեղեկանում ենք «Շիրակ Ավիա» օդանավային  ընկերությունից: Օդանավերի վրա գրված են գրողների անունները: 

«Շիրակ Ավիա» ՍՊԸ-ն Հայաստանի Հանրապետությունում գրանցվել է 2019 թվականին: Ընկերությունն  այս պահին առայժմ ապահովում է դեպի ռուսական քաղաքներ երկկողմանի չվերթներ՝ դրանք իրականացնելով թե՛ «Զվարթնոց», թե՛ «Շիրակ» օդանավակայաններից: