image

Վրաստանում կրկին կրճատվել են հայոց լեզվի դասաժամերը

Վրաստանում  կրկին կրճատվել են հայոց լեզվի դասաժամերը

2015-2016 ուսումնական տարում Վրաստանի ԿԳ նախարարության սահմանած ուսումնական պլանի համաձայն կես ժամով կրճատվել են  հայոց լեզվի դասաժամերը:

Ջավախքի հանրակրթական դպրոցների 10-րդ և 11-րդ դասարաններում նախկին շաբաթական 5 դասաժամի փոխարեն այժմ կուսուցանվի 4,5 ժամ,- տեղեկացնում է  jnews.ge-ն: 

«Ցավոտ հարց է: Կրճատվեցին մեր մայրենիի դասաժամերը: Հայերենը բարդ լեզու է, առանց այն էլ բարձր դասարանների ծրագիրը բավականին ծավալուն է, չենք հասցնում ամբողջ նյութը փոխանցել աշակերտին»,- կայքի հետ զրույցում ասել է  հայոց լեզվի եւ գրականության մանսագետ Սաթենիկ Նահապետյանը:

Տնօրենների խոսքերով, 10-րդ և 11-րդ դասարաններում չեն կարող դասաժամերը տեղաշարժել, քանի որ վրաց լեզվի, Վրաստանի աշխարհագրության, Վրաստանի պատմության, սպորտի դասաժամերը տեղաշարժելու իրավունք չունեն, իսկ մնացած առարկաներից աշակերտները պետք է քննություն հանձնեն:

«Հայերենին ուշադրություն չեն դարձնում բացարձակապես: Ճիշտ է տնօրենը 25 տոկոս դասաժամերի տեղաշարժ կարող է անել, բայցևայնպես սա բացթողում է»,- մտահոգված է Ախալքալաքի շրջանի Օլավերդ գյուղի հանրակրթական դպրոցի տնօրեն Գառնուկ Տաշչյանը:

Վրաստանի հայկական դպրոցներում վերջին անգամ ԿԳ-ն  հայոց լեզվի և գրականության դասաժամերը կրճատել է  2012 թվականին: