Հայաստանում գործող Սիրիահայերի միության տիկնաց հանձնախումբը սիրիահայ կանանց համար դեպի Վրաստան շրջագայություն էր կազմակերպել:
Հագեցած ծրագրի ընթացքում Հայ Առաքելական եկեղեցու Վրաստանի հայոց թեմի Էջմիածին եկեղեցու սրահում կազմակերպվել էր նաեւ Երեւանում բնակվող սիրիահայ Ծովակ Գանթարջյան-Օհանյանի ձեռագործ աշխատանքների ցուցահանդեսը: Ծովակ Գանթարջյան-Օհանյանը Հայաստանի ժողովրդական վարպետ է, այդ կոչումին արժանացել է հնագույն հայկական ասեղնագործության ավանդույթները պահելու եւ ասեղնագործության բացառիկ աշխատանքներ ստեղծելու համար: