image

Վրաստանում կապիկի ջրծաղիկով վարակման դեպք է հաստատվել

Վրաստանում կապիկի ջրծաղիկով վարակման դեպք է հաստատվել

Վրաստանում կապիկի ջրծաղիկի դեպք է հայտնաբերվել, որը հաստատվել է լաբորատոր հետազոտությունների արդյունքում: Վրաստանի առողջապահական պաշտոնական կառույցները հայտնում են, որ վարակվածը տղամարդ է, նա թեթեւ է տանում հիվանդությունը, արդեն տանն է: Նշվում է, որ հիվանդը վարակվել է արտասահմանում: 

Կապիկի ծաղիկը հազվադեպ հանդիպող վարակիչ հիվանդություն, որով հիվանդանում են կենդանիները եւ մարդիկ։ Բնորոշվում է տենդով, ընդհանուր թունավորման խանգարումներով, մաշկի վրա ցանով: Հիվանդությունը հայտնաբերվել է անցյալ դարի կեսերին, տարբեր տարիների եղել են բռնկումներ,  վերջին բռնկումը գրանցվել է այս տարի: Ըստ 2022 թվականի մայիսի19-ի տեղեկությունների՝ ընդհանուր առմամբ 135 դեպք  է հայտնաբերվել19 երկրներում: