Վարչապետի կրտսեր դուստեր՝ Արփիի խաղալիքներուն, հեքիաթի գիրքերուն ու սեղանի խաղերուն մէկ մասը ուղարկուած են Ստեփանակերտի մէջ հացատան մը։ Այս մասին դիմատետրի իր էջին վրայ գրած է վարչապետի տիկին՝ Աննա Յակոբեան։
«Արփիի հետ մի քանի ժամ աշխատելուց յետոյ նրա խաղալիքների, հեքիաթի գրքերի ու սեղանի խաղերի մի մասը ուղարկեցինք Ստեփանակերտում գործող հացատուն: Ինչ խօսք հեշտ չի երեխայի ձեռքից իր խաղալիքը վերցնելը, բայց սա որքան պէտք էր հացատուն այցելող մեր երեխաներին, այնքան էլ հենց իրեն` Արփիին, որպէսզի իմանայ, որ այս կեանքում պէտք է ունեցածը սիրով կիսել նրա հետ, ով այդ պահին դրա կարիքն ունի:
Իսկ հացատանը խաղային անկիւն ստեղծեցինք նաեւ մայրիկների համար, որպէսզի այստեղ մի փոքր հանգստանան, զրուցելու եւ ցրուելու հնարաւորութիւն ունենան»,- գրած է Աննա Յակոբեան։