Հայաստանի պետական կամերային նվագախումբը ցավալի լուր է հայտնել. կյանքից անժամանակ հեռացել է նվագախմբի ջութակահար Գոհար Դանիելյանը։ Նա Դանիել Երաժշտի դուստրն է:
Հոգեհանգիստը տեղի կունենա մարտի 15-ին, ժ․ 17:00 - 20:00-ին՝ Զոլեր սգո սրահում (Շահումյանի գերեզմանատուն)։
Հուղարկավորությունը՝ մարտի 16-ին, ժ․ 14:00, նույն վայրից։
Ցավակցում ենք Դանիել Երաժշտին եւ ընտանիքի անդամներին՝ սիրելի Գոհարի մահվան կապակցությամբ: