Հպանցիկ հասցուցի ծանօթանալ սիրելի գործընկեր Սերկէյ Լաւրովի մեկնաբանութեան, կ՚ուզեմ ըսել, որ պարոն Լաւրովի տեղեկութիւնը ճիշդ եւ ամբողջական չէ: Այս մասին Եւրոպական Միութեան բարձ ներկայացուցիչ Քայա Քալլասի հետ համատեղ ասուլիսին յայտարարած է ՀՀ Արտաքին գործոց նախարար Արարատ Միրզոյեանը՝ մեկնաբանելով Ռուսիոյ Արտաքին գործոց նախարարար Սերկէյ Լաւրովի յայտարարութիւնը:
«Եթէ չեմ սխալւում պարոն Լաւրովն օգտագործել էր «իշխանութիւնների պայքար եկեղեցու դէմ ձեւակերպումը»: Կրկին, պարոն Լաւրովի տեղեկութիւնները չեն համախպատասխանում իրականութեանը, Հայաստանում չկայ «իշխանութիւնների պայքար եկեղեցու դէմ»: Այն ինչ նկատի ունի պարոն Լաւրովը, հաւանաբար, վերաբերւում է եկեղեցական մի քանի գործիչների կողմից քաղաքական գործընթացներին խառնուելուն, մասնակցելուն:
Համաձայն մեր իրաւապահ մարմինների՝ ոչ իրաւական ձեւով է եղել ցանկութիւնը մասնակցելու քաղաքական գործընթացներին այն է՝ ապօրինի յեղաշրջման փորձերին մասնակցելը կամ նախաձեռնելը: Կրկին ուզում եմ ընդգծել՝ սա իրաւական պրոցես է եւ ՀՀ ներքին գործն է, եւ պարոն Լաւրովն աւելի լաւ է չխառնուի ՀՀ ներքին գործերին, ներքին քաղաքականութեանը:
Կ՚ուզէի օգտուել առիթից եւ կոչ անել պարոն Լաւրովի ռուսական խորհրդարանական գործընկերներին, մեդիագործընկերներին, ես կարծում եմ՝ Ռուսիոյ Դաշնութեան պաշտօնեաները եւ մեդիափորձագէտները պէտք է մեծ յարգանքով վերաբերուեն ՀՀ ինքնիշխանութեանը եւ այլեւս երբեք իրենց թոյլ չտան խառնուել մեր ներիքն գործերին»,-ըսած է Արտաքին գործոց նախարարը: