«Արևելքի» խնդրանքով, մեկնաբանելով Թուրքիայում հունիսի 15-16-ը տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձն ու դրա հետևանքները, Թուրքիայի խորհրդարանի Ժողովրդա-հանրապետական կուսակցություն պատգամավոր, հայազգի քաղաքական գորիչ Սելինա Դողանը նշեց, որ ժողովրդավար համակարգերում, ում կողմից և ինչ նպատակով էլ կատարվի նման հեղաշրջումները, անընդունելի են:
«Անիծում եմ Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման փորձը: Չգիտենք ինչ կա հեղաշրջման վարագույրի հետևում»,-նշում է հայազգի քաղաքական գործիչը, ավելացնելով, որ շատ կարևոր է նման դեպքերում ստեղծել հեղաշրջումներին դիմադրող քաղաքական մթնոլորտ, որը ավելի ու ավելի ժողովրդավարության հասնելու միակ ճանապարհն է:
Սելինա Դողանը նշեց, որ խիստ անհանգստություն է պատճառում այն հանգամանքը, որ ԱԶ կուսակցությունը կարող է այս հեղաշրջման փորձն օգտագործել իր բռնատիրական համակարգն ավելի ամրապնդելու համար:
«Մենք ծնկի չենք գալու զինվորական կամ ԱԶ կուսակցության քաղաքացիական հեղաշրջումների դիմաց: Ժողովրդավարության չափանիշները բարձրացնելու համար ավելի մեծ պայքար ենք տանելու: Մենք պարտավոր չենք ընտրություն կատարել զինվորականների կամ առիթը օգտագործող ծայրահեղ իսլամականների միջեւ: Երրորդ ճանապարհը կա, և դա ժողովրդավարական իշխանությունն է, որի հաստատումն անխուսափելի է»,-հայտնեց Սելինա Դողանը: