image

«Իսկ մենք երազում ենք Արարատի մասին ու հետևում, թե ինչպես է 5սմ-անոց շիլաք-եղունգներով շատ սիրուն զարդարված բժշկուհին ստորագրում մեր դեղատոմսը»

«Իսկ մենք երազում ենք Արարատի մասին ու հետևում, թե ինչպես է 5սմ-անոց շիլաք-եղունգներով շատ սիրուն զարդարված  բժշկուհին ստորագրում մեր դեղատոմսը»

Վերջերս Հայաստանի առողջապահության նախարարությունը որոշում ընդունեց, ըստ որի Հայաստանի բոլոր բժշկական կենտրոններում հունիսի 1-ից պացիենտի հետ անմիջական շփում ունեցող բուժաշխատողները պետք է լինեն առանց երկար ու արհեստական եղունգների, գելլաքի ու շիլաքի, առանց մատանիների, ապարանջանի և ժամացույցի: 

Ըստ իրավական ակտի` բուժաշխատողի եղունգները չպետք է մատի թմբիկից բարձր լինեն. զարդեր կրելը ևս արգելվում է: Իրավական նորմի ընդունումը նպատակ ունի կանխելու ներհիվանդանոցային վարակների տարածումը:

Այս որոշման առթիվ երիտասարդ բժշկուհի Նատալյա Ծատուրյանը գրել է.  

 

«Մոտ տասը տարի առաջ Արեւմտյան Հայաստանում շրջագայելու նպատակով գնացել էի Թուրքիա, ու այնպես ստացվեց, որ հայտնվեցի այնտեղի մի ծայրագավառային բուժհաստատությունում, որտեղ ինձ շատ մոտ մարդու պիտի բժշկական օգնություն ցուցաբերեին։  Ուրեմն  հիվանդանոցի ներքին կարգուկանոնը չէր համեմատվի մեր այստեղի շատ ու շատ հանրահայտ մասնավոր բուժհիմնարկների հետ։ Ի՜նչ  սուրճ խմելով հիվանդին սպասեցնել, ի՜նչ քաղքենիական  անհասանելի բարձունքներից վերաբերմունք։

Բժշկուհին թուրք էր, անգլերեն էր շփվում մեզ հետ, խնամված էր ու միաժամանակ՝ պարզ բժշկական հագուստով, առանց զարդարանքների,  միակ բանը որ իրեն զարդարում էր՝  իր բարձր պրոֆեսիոնալիզմն էր ։ Ու սա իրենց ամենահետամնաց շրջաններից մեկում էր, կենտրոնական քաղաքներ չէր, մայրաքաղաք չէր։

Իսկ մենք երազում ենք Արարատի մասին ու հետևում, թե ինչպես է 5սմ-անոց շիլաք-եղունգներով շատ սիրուն զարդարված  բժշկուհին ստորագրում մեր դեղատոմսը: 

Եթե ՀՀ ԱՆ- ի նշած այս  նորմերին մի քանի էթիկական նորմ էլ գումարենք՝ որոշ բժիշկներ ուղղակի իրենց աշխատելու իմաստը կկորցնեն։ Չլինեն աչքի ընկնող զարդե,  հագուստ շիլաք ու հիվանդի հետ հարաբերությունները պարզ մարդկային հանդուրժողական և ապրումակցող՝ մեծ մասի համար այս մասնագիտությունը կկորցնի իր հմայքը։

Իմ աշխատատեղը շատ լավն է, բարեբախտաբար։ Առաջիններից է, որ այդ լավ մշակույթն է կրում, մենք աշխատում ենք միայն լավ աշխատել, բացթողումներ չանել, մեր արտաքին  ոճը՝ հարմարավետն է աշխատավայրում:  Բայց միայն մեկը քիչ է , եթե չկա համակարգային այդպիսի տրամադրվածություն ։

Ու ես ուրախ եմ որ նման՝ առաջին հայացքից ներհիվանդանոցային վարակի կանխման բայց իրականում շատ ավելի խորը բարոյաէթիկական շերտերի կպնող բարեփոխումներ են արվում։

 

Հ.գ. Ավելացնեմ, որ բոլոր հիվանդանոցներում էլ կան սրտացավ ու խոնարհումի արժանի բժիշկներ, բայց, ցավոք, ինչպիսին լինելը  թողնված է բժշկի ընտրության վրա եւ մոտեցումները համակարգային չեն: