Թուրքագետ Սոնա Սուքիասյանը գրում է ՝
3 տարի առաջ՝ 2016թ. հուլիսի 15-ի լույս 16-ի գիշերը Թուրքիայում իրականացվեց ռազմական հեղաշրջման փորձ: Իշխանություններին հաջողվեց ճնշել հեղաշրջման փորձը, երևի կհիշեք, որ Էրդողանը հեռախոսային հավելվածի միջոցով կոչ արեց ժողովրդին դուրս գալ փողոցներ և պայքարել զինվորականների դեմ:
Հեղաշրջման փորձից հետո ձերբակալվել են և ուժային կառույցներից հեռացվել են մի խումբ զինվորականներ: Անցնող 3 տարիների ընթացքում իշխանություններին հաջողվեց հեղաշրջման փորձը օգտագործել ի օգուտ իրենց՝ մասնավորապես իրականացվեց սահմանադրական փոփոխությունների հանրաքվե, որով ԶՈւ-ի և այլ զինվորական կառույցների ազդեցությունը երկրի քաղաքական կառավարման հարցում էլ ավելի նվազեցվեց: Թուրքիան անցավ կառավարման նախագահական համակարգի, մեծացվեցին նախագահ Ռ.Թ. Էրդողանի լիազորությունները և ներկայում նրա ձեռքում են գտնվում երկրի կառավարման գրեթե բոլոր ոլորտները: