Ռուսաստանի կողմից Թուրքիայի նկատմամբ սահմանված պատժամիջոցների արդյունքում Ռուսաստանում ցիտրուսային մրգերի թանկացում է սպասվում, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները, նշելով, որ նախկինում Թուրքիան բավարարում էր ռուսական շուկայի ցիտրուսի գրեթե ամբողջ ծավալը, իսկ այսօր ցիտրուսային մրգերն այն ապրանքների ցանկում են հայտնվել, որոնց ներմուծումն առաջիկայում արգելվելու է Թուրքիայից Ռուսաստան: Սև ծովի հյուսիսային հատվածում Սամսուն թուրքական նավահանգստի մոտ ցիտրուսային մրգերով բեռնված նավերը, երեք օր է կանգնած են և թույլտվություն չեն ստացել Ռուսաստան մեկնելու համար, տեղեկացնում են թուրքական զլմ-ները, նշելով, որ Ռուսաստանը փորձում է ցիտրուսային մրգերի այլ աղբյուրներ գտնել, մասնավորապես, դրանք ներմուծել Մարոկկոյից, Իսրայելից, Իրանից, Լիբանանից, բայց այս երկրները, ըստ զլմ-ների, օգտվելու են ներկա իրավիճակից և թանկ գներով են վաճառելու ցիտրուսը: