image

Արցախէն ՀՀ տեղափոխուելու ցանկութիւն ունեցող բոլոր քաղաքացիները պիտի ունենան այդ հնարավորութիւնը․ Արցախի Շտաբ

Արցախէն ՀՀ տեղափոխուելու ցանկութիւն ունեցող բոլոր քաղաքացիները պիտի ունենան այդ հնարավորութիւնը․ Արցախի Շտաբ

Արցախի տեղեկատուական շտաբը հաղորդագրութիւն տարածած է՝ յայտնելով, որ Արցախէն ՀՀ տեղափոխուելու ցանկութիւն ունեցող բոլոր քաղաքացիները պիտի ունենան այդ հնարաւորութիւնը:

Հաղորդագրութիւնը՝ ստորեւ։

«Յարգելի՛ հայրենակիցներ,

Տեղեկացնում ենք, որ Արցախից ՀՀ տեղափոխուելու ցանկութիւն ունեցող բոլոր քաղաքացիները կ'ունենան այդ հնարաւորութիւնը:

Ձեռք բերուած պայմանաւորուածութեան համաձայն՝ տեղափոխուելու համար սահմանուած ժամկէտներ չկան, եւ ինչպէս արդէն տեղեկացրել ենք՝ առաջնահերթօրէն ՀՀ են տեղափոխւում ռազմական գործողութիւնների հետեւանքով տարհանուած, անօթեւան մնացած եւ ծանր կացութեան մէջ յայտնուած ու ՀՀ տեղափոխուել ցանկացող քաղաքացիները:

Յարգելի՛ հայրենակիցներ,

Ստեփանակերտ-Գորիս մայրուղու ծանրաբեռնուած վիճակի ու խցանումների պատճառով ներկայում հնարաւոր չէ կազմակերպել ծանր ու ծայրայեղ ծանր վիրաւորների տեղափոխում, անհրաժեշտ բժշկական պարագաների եւ հումանիտար բեռների ներմուծում:

Դրան զուգահեռ վառելիքի ստացման նպատակով քաղաքացիները մեծ խցանումներ են առաջացնում բենզալցակայանների մերձակայ տարածքներում՝ կաթուածահար անելով քաղաքի երթեւեկն ու բնականոն կենսագործունէութիւնը:

Հաշուի առնելով այս ամէնը՝ խնդրում ենք առայժմ զերծ մնալ տեղափոխուելուց՝ դժբախտ պատահարներից խուսափելու եւ վիրաւորների կեանքը փրկելու նպատակով:

Ստեղծուած ծանր իրավիճակում կոչ ենք անում յատկապէս պետական կառավարման համակարգի, առողջապահութեան ոլորտի եւ ուժային կառոյցների աշխատակիցներին շարունակել կատարել մասնագիտական պարտքը՝ յանուն մեր հայրենակիցների անվտանգութեան ու առողջութեան:

Յարգելի՛ հայրենակիցներ,

ՀՀ տեղափոխուել ցանկացող քաղաքացիներին այսօր ժամը 14:00-ից Ստեփանակերտի թուով 5 բենզալցակայանում անվճար վառելիք կը տրամադրուի:

Կոչ ենք անում զերծ մնալ բռնութեան, անկարգապահութեան դրսեւորումներից, հաւատարիմ մնալ արցախցիներին յատուկ օրինապաշտութեանը»: