Երգչուհի Տաթեւ Ասատրյանը «Շիրակ Ավիա» օդանավային ընկերության հերթական չվերթի ժամանակ անակնկալ նվեր է ստացել ղեկավարությունից: Նրան եւ ընտանիքի անդամներին տրվել է «Շիրակ Ավիա»-ի բոլոր ուղղություններով 100 տարի անվճար երթեւեկելու հավաստագիր: Անկակնկալը ծաղիկների հետ երգչուհուն են հանձնել օդանավի սրահում՝ անսպասելի, ինչից երգչուհին հուզվել է՝ գրառում անելով. «Շնորհակալ եմ իմ թանկ ժողովրդին, որ ինձ թույլ են տալիս մտածելու, որ իմ աշխատանքն ինձ հալալ է»:
«Շիրակ Ավիա» ՍՊԸ-ն Հայաստանի Հանրապետությունում գրանցվել է 2019 թվականին: Ընկերությունն այս պահին առայժմ ապահովում է դեպի ռուսական քաղաքներ երկկողմանի չվերթներ՝ դրանք իրականացնելով թե՛ «Զվարթնոց» , թե՛ «Շիրակ» օդանավակայաններից:
Նշենք, որ Տաթեւ Ասատրյանի եւ Ռազմիկ Ամյանի զուգերգը YouTube-ում ունի 25 միլիոն դիտում: