Ռուսաստանի Տյումեն քաղաքում կատարվել է Հայ Առաքելական Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու օծումը եւ Մարշալ Բաղրամյանի անվան ռուս-հայկական բարեկամության պուրակի եւ հուշարձանի բացման արարողությունները։
Միջոցառումներին մասնակցել է նաեւ ՀՀ կառավարության պատվիրակությունը՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում էր նաեւ Սփյուռքի հարցերով հանձնակատար Զարեհ Սինանյանը:
Արարողությանը ներկա են գտնվել նաեւ Տյումենի մարզի նահանգապետ Ալեքսանդր Մորը, մարզային եւ քաղաքային իշխանության ներկայացուցիչներ։
Եկեղեցու կառուցման համար բեռնատար մեքենաներով Հայաստանից Տյումեն էր տեղափոխվել շուրջ 300 տոննա հրաբխային տուֆե սալիկներ։
Եկեղեցու բակում «Նաիրի» ազգային պարի անսամբլի ելույթից հետո ՀՀ եւ ՌԴ պաշտոնյաները ծառատունկ են իրականացրել: Այնուհետ տեղի է ունեցել պատվիրակությունների երկկողմ աշխատանքային հանդիպումը։
Կիրակի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում մատուցվել է առաջին Սուրբ պատարագը: