image

Րաֆֆի Ջանեցյան. Թեքեյան ընտանիքի ողբերգական պատմությունը մեզ մտորելու առիթ է տալիս

Րաֆֆի Ջանեցյան. Թեքեյան ընտանիքի ողբերգական պատմությունը մեզ մտորելու առիթ է տալիս

Բժիշկ Րաֆֆի Ջանեցյանը գրում է. «Թեքեյան ընտանիքի ողբերգական պատմությունը մեզ մտորելու առիթ է տալիս։ Ես դատապարտում եմ մեր հայրենի իշխանություններին և սփյուռքի կազմակերպություններին։ Մի՞թե հնարավոր չէր հայրենադարձություն կազմակերպել ու հայրենիքում սիրիահայերին ապահովել գոնե ժամանակավոր թոշակով, կացարանով և նվազագույն կենցաղի պայմաններով։ Ես կարծում եմ, որ հնարավոր էր։ Բոլորս անգործ ենք մնացել։ Դրա համար այսպիսի ողբերգություն ենք ապրում, երբ հայ մարդը նախընտրում է թշնամու տարածքից, խորտակվող և վտանգավոր լաստանավերով տեղափոխվել Եւրոպա։ Ո՞ւր մնացին սփյուռքի կուսակցական, հայրենասիրական, եկեղեցական քարոզներն ու ազգային դաստիարակությունը։ Ստեղծում ենք նոր հայաստաններ՝ Շվեդիայի, Գերմանիայի կամ Կանադայի մեջ, երբ մենք ունենք մեր երկիրը՝ Հայաստանը։ Բավ է հայե'ր, զարթնեք»։