image

Ողբերգական կերպով մահացած հայ եղբայրներին հուղարկավորել են այսօր

Ողբերգական կերպով մահացած հայ եղբայրներին հուղարկավորել են այսօր

Մայիսի 8-ին Ստամբուլում ողբերգական պայմաններում կյանքից հեռացած երկու հայ եղբայրների մահվան գործով ոստիկանությունը հետաքննություն է սկսել: 

«Արեւելք»-ի՝ Ստամբուլի աղբյուրների հաղորդմամբ, նախնական տեղեկություններով պարզվել է, որ եղբայրներից մեկը՝ Կամեր Կարանֆիլյանը, որ զբաղվում էր ոսկերչական գործով, տարիներ շարունակ խնամում էր եղբորը՝ Մուրատ Կարանֆիլյանին, որը թմրանյութերից կախվածություն ուներ։ Դեպքի օրը նրանք վիճաբանել են, որից հետո Կամերը կորցրել է ինքնատիրապետումն ու զենքով սպանել եղբորը, այնուհետեւ նույն զենքով ինքնասպանություն գործել։ Դեպքը կատարվել է նրանց տան երկրորդ հարկում։ 

Տանը բնակվում են նաեւ Կարանֆիլյանների մայրն ու դուստրը, իսկ հայրը տարիներ առաջ է մահացել։

Երկու եղբայրների հոգեհանգստյան եւ հուղարկավորության կարգը կատարվել է այսօր՝ Ստամբուլի Զեյթինբուրնու շրջանի Բալիքլի թաղամասի հայկական Սուրբ Սարգիս մատուռ-դամբարանում։