Ունիմ վստահութիւն, որ մենք բանակցային ճանապարհով ի վիճակի ենք գոնէ նախկին ԼՂԻՄ-ի ծաւալով վերականգնել Ղարաբաղի տարածքը: Այս մասին իր աջակիցներու հետ հանդիպման ժամանակ նշած է ՀՀ երկրորդ նախագահ Ռոպերթ Քոչարեանը:
«Շահումեանի շրջանը միշտ եղել է բանակցային սեղանին իմ շրջանում, բայց փաստացի մենք տնօրինում էինք նախկին ԼՂԻՄ-ի տարածքը եւ 7 ատրպէյճանական շրջաններ: Խօսքը Շուշիի եւ Հադրութի մասին է առաջին հերթին: Ես այստեղ տեսնում եմ հնարաւորութիւն, հակառակ պարագայում պտերազմի արդիւնքների իրաւականօրէն ճանաչումը նաեւ միջազգային հանրութեան կողմից դիտուում է որպէս թոյլ փաստարկ եւ ոչ լաւ փաստարկ: Դա նոյնն է, որ մենք 1992-1994 թթ պատերազմից յետոյ ասէինք՝ մենք հարցը լուծել ենք, չենք բանակցում: Ըստ էութեան, դա ասուեց եւ դրա պատճառով հրահրուեց պատերազմը: Ասացինք, որ Ղարաբաղը Հայաստան է եւ վերջ: Բացի այդ յայտարարուեց մի շարք ծրագրեր հարաւում եւ փակուղու մտցրեցինք բանակցային գործընթացը, եւ հակառակորդը այլ ճանապարհ, քան պատերազմը հարցի լուծման համար չգտաւ:
Այս ամէնը հակառակ պատկերով թոյլ չտալու համար մենք ունենք բաւարար հիմքեր փորձել իրաւական, բանակցային ճանապարհով լուծել Շուշիի եւ Հադրութի հարցը: Այստեղ մենք հիմքեր ունենք այդ հարցն առաջ մղելու համար»,-յայտարարած է Քոչարեանը: