image

Քրիստինե Ուզունյանը լքում է դայակի աշխատանքը. նա պատրաստվում է դառնալ հոլիվուդյան աստղ

Քրիստինե Ուզունյանը լքում է դայակի աշխատանքը. նա պատրաստվում է դառնալ հոլիվուդյան աստղ

Ռուսական Cosmopolitan-ը հաղորդում է, որ  աշխարհահռչակ դերասան  Բեն Աֆլեքի եւ Ջենիֆեր Գարների երեխաների դայակ, 28-ամյա հայուհի Քրիստինե Ուզունյանն այլեւս չի վերադառնա դայակի իր աշխատանքին. նա պատրաստվում է մտնել հոլիվուդյան աշխարհ: Ուզունյանն առաջիկայում հանդես կգա ամերիկյան հանրահայտ շոուներից մեկում: Վերջին շրջանում մամուլի ուշադրության կենտրոնում հայտնված Քրիստինե Ուզունյանն այժմ փնտրում է վստահելի գործակալ` հոլիվուդյան կյանք մտնելու համար: 

 Հիշեցնենք, որ հոլիվուդյան ամենաամուր համարվող զույգերից մեկը`  Բեն Աֆլեքն ու   Ջենիֆեր Գարները  մոտ մեկ ամիս առաջ հայտարարել են իրենց ամուսնալուծության մասին, այն բանից հետո, երբ մամուլում տեղեկություններ հայտնվեցին, թե  Բեն Աֆլեքը հանդիպում է իր երեք երեխաների դայակի հետ: Չնայած Բեն Աֆլեքը հերքել է տեղեկությունը, սակայն պապարացիներին հաջողվել է որսալ Քրիստինե Ուզունյանի եւ հանրահայտ դերասանի ուշ գիշերային հանդիպումներից մի դրվագ: Կասկածներն ավելի հաստատուն դարձան, երբ Քրիստինե Ուզունյանն օրերս ցուցադրեց իր թանկարժեք մեքենան: