image

Քիմ Քարդաշյանի նորածին որդին կնքվելու է հայկական եկեղեցում

Քիմ Քարդաշյանի նորածին որդին կնքվելու է հայկական եկեղեցում

Իսրայելական haaretz.com կայքը տեղեկացնում է, որ Քիմ Քարդաշյանի նորածին որդին կնքվելու է Երուսաղեմի հայկական եկեղեցում, և այդ առումով արդեն նախապատրաստական աշխատանքներ են կատարվում: Կայքը տեղեկացնում է, որ Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց վանքի մեջ է կնքվել նաև Քիմ Քարդաշյանի դուստրը`Նորթը:

Դեկտեմբերի 5-ին ծնված իրենց որդու մկրտության արարողությունը նույն եկեղեցում կատարելու մասին Քիմն ու Քանիեն արդեն տեղեկացրել են համապատասխան մարմիններին: 

haaretz.com-ը տեղեկացնում է, որ հայազգի աստղի նորածին որդու մկրտության արարողությունը նախատեսված է 2016 թվականի գարնանը, իսկ ընտանիքը մնալու է Երուսաղեմի Waldorf Astoria հյուրանոցում: