ՀՀ արտաքին գործերի նախարարության Սահմանակից երկրների վարչության պետ Արսեն Ավագյանը հարցազրույց է տվել «Aysor.am» լրատվականին: Նա մասնավորապես խոսել է կորոնավիրուսի տարածումից հարևան Իրանի Իսլամական Հանրապետությունում տիրող իրավիճակի մասին, նշելով, փետրվարի 24-ի դրությամբ, ըստ ԻԻՀ առողջապահության նախարարության տվյալների, Իրանում գրանցվել է կորոնավիրուսի վարակի 61 դեպք՝ 14 մահվան ելքով։
Արսեն Ավագյանը նաև ասել է, որ արձագանքելով ԻԻՀ-ում ՀՀ դեսպանության հայտարարություններին՝ դեսպանություն է դիմել 65 ՀՀ քաղաքացի, այդ թվում նաև՝ երկքաղաքացիներ: Փետրվարի 26-ին նախատեսվում է չվերթ՝ ՀՀ քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու համար: