Սուրբ Շարբելի՝ Հայաստանում մեկ տարի առաջ բացված սրբավայրի հիմնադիրները տեղեկացնում են, որ շուտով նույն վայրում կբացվի «Սուրբ Շարբելի տունը , որտեղ այցելուներին եւ ուխտավորներին կառաջարկեն համաքրիստոնեական սուրբ հռչակված լիբանանցի Շարբել Մախլուֆին նվիրված հուշանվերներ, ձեռագործ իրեր, սրբապատկերներ, փայտե մագնիսներ, կրոնական գրքեր, յուղ-օծանելիք, խունկ։ Այս ձեւով Սուրբ Շարբելի Հայաստանի ուխտավայրը ինչ-որ ձեւով կհիշեցնի Լիբանանի նրա սրբավայրը, ուր աշխարհի տարբեր երկրներից մարդիկ այցելելով՝ իրենց հետ տանում են Շարբելին նվիրված իրեր եւ սրբությամբ պահում դրանք՝ հավատալով սրբի զորությանը։
Ինչպես հայտնել էինք՝ 2024 թվականի սեպտեմբերին Եղվարդի շրջանում բացվել է Կովկասում առաջին սուրբշարբելյան ուխտավայրը։