Հայաստանի պետական պարտքը մարտ 31-ի դրութեամբ կը կազմէ 5 թրիլիոն 318 միլիառ դրամ: Այս մասին ասուլիսին յայտարարած ՀՀ ելեւմուտի նախարար Վահէ Յովհաննիսեանը:
«Պետական պարտքը մարտի 31-ի դրութեամբ կազմում է 5 տրիլիոն 318 միլիառ դրամ, ինչը նախորդ տարուայ դեկտեմբերի 31-ի դրութեամբ աւելացել է 4,4 տոկոսով: 2024-ի արդիւնքներով պետական պարտք-ՀՆԱ-ն նիւազել է 0,1 տոկոսային կէտով»,-ըսած է նախարարը:
Ան վստահեցուցած է, որ պարտքի ներգրաւումն ու ծաւալները ծրագրուած են ՀՀ պիւտճէով, միջնաժամկէտ պարտքի ռազմավարութեամբ:
Նախարարն ընդգծած նաեւ, որ ընդհանուր պարտքի մէջ ներքին պարտքի մասնաբաժինն աճած է՝ հասնելով 50 տոկոս մակարդակի:Յովհաննիսեանը սա բաւականին լաւ ցուցանիշ համարած է:
«Մեր նման երկրներում ներքին պարտքը կազմում է 20-30 տոկոս: Մեզ մօտ եւս նոյն մակարդակն էր, վերջին տարիներին կարողացել ենք այս մասնաբաժինը մեծացնել, ինչը որոշակիօրէն մեղմացնում է արտարժութային ռիսկերը»,-ըսած է նախարարը: