image

Պատերազմի ժամանակ անասուն կորցրած գյուղացիներին փոխհատուցում է տրվել

Պատերազմի ժամանակ անասուն կորցրած գյուղացիներին փոխհատուցում է տրվել

Սյունիքի մարզպետի 2022թ․ դեկտեմբերի 29-ի որոշմամբ սոցիալական աջակցություն է տրվել Սյունիքի մարզի Կապան, Տեղ եւ Գորիս համայնքների այն բնակիչներին (124 քաղաքացի), որոնց գյուղատնտեսական կենդանիները 2020թ․ 44-օրյա պատերազմի ընթացքում անկել են  հրետակոծությունից, անցել են հայ-ադրբեջանական շփման գիծը եւ նաեւ նրանց, ում կենդանիները 2022թ․սեպտեմբերի 12-14-ի Ադրբեջանի ռազմական ագրեսիայի ժամանակ հայտնվել են հակառակորդի տիրապետության տակ։   

Բնակիչների կրած կորուստները գույքագրվել եւ ուսումնասիրվել էին մարզպետարանի մասնագետների կողմից, ու խնդրին լուծում տալու համար Սյունիքի մարզային իշխանությունը դիմել էր ՀՀ կառավարություն։ 

Վերջինիս որոշմամբ էլ  տուժած բնակիչներին աջակցելու համար հատկացվել էր 288 մլն 385 հազար դրամ։  Մարզպետարանը տեղեկացնում է, որ տվյալ աջակցության փոխանցումն արդեն արված է: