ՀՀ արտաքին գործերի նախարարությունից տեղեկացրել են, որ Շարմ էլ Շեյխից Սանկտ Պետերբուրգ չվերթն իրականացնող կործանված ռուսական օդանավի ուղեւորների ցուցակում Հայաստանի քաղաքացիներ չկան, իսկ ինչ վերաբերվում է ազգությամբ հայերին, ապա դեռ ճշտում են:
Yerkir.am-ին հաջողվել է պարզել, որ կործանված օդանավի ուղևորներից ազգությամբ հայ է 40-ամյա Լեոնիդ Մնացականովը: Նա ՌԴ քաղաքացիություն ունի, երկար տարիներ է, ինչ բնակվում է Սանկտ Պետերբուրգում:
Yerkir.am-ի հետ զրույցում Մնացականովի մտերիմներից Մարիա Ղուկասյանը հայտնել է, որ մինչև հիմա ուշքի չեն գալիս կատարվածից:
Նրա խոսքով՝ դեռևս հայտնի չէ՝ Լեոնիդը մահացա՞ծ է, թե՞ ոչ: