Հրատապ լուրեր:

Օգոստոսի 22-ին Երևանում կանցկացվի Երևանի գարեջրի փառատոնը

Օգոստոսի 22-ին Երևանում կանցկացվի Երևանի գարեջրի փառատոնը

Գարեջրի բոլոր սիրահարներին Երևանի քաղաքապետարանը օգոստոսի 22-ին, ժամը 19:00-ին հրավիրում է Կարապի լիճ` մասնակցելու արդեն ավանդական դարձած «Երևանի գարեջրի երկրորդ փառատոն»-ին:

Հայկական գարեջրի լավագույն ավանդույթները, մրցույթներ, հաճելի երաժշտություն, այս ամենը՝ Կարապի լճի հարակից տարածքում:
Միջոցառման նպատակն է հանրությանը ներկայացնել հայկական գարեջրի լավագույն ավանդույթները, գարեջրի արտադրման շուկայում եղած նորամուծությունները, նոր ապրանքատեսակները, խթանել քաղաքային և միջոցառումային տուրիզմի զարգացումը:
Փառատոնին ներկայացված են հայկական գարեջրային շուկայի առաջատար ընկերությունները, քաղաքի գարեջրատները, սրճարաններն ու փաբերը: 
Այս տարի փառատոնին մասնակցում են «Երևանի գարեջրի» գործարանը («Կիլիկիա» ապրանքանիշով), «Գյումրի» և «Ալեքսանդրապոլ» գործարանները (առանձին տաղավարով կներկայացվի նաև «Արարատ» ապրանքանիշը),«Beer Academia» գարեջրի ռեստորանը, «Յանկի» փաբը, «Karloff» ռեստորանը, Հայաստանի խեցգետնակերների ֆեդերացիան, իսկ «Կոտայք» գարեջրի գործարանը և «BeerMania» գարեջրատուն-սրճարանը մասնակցում են այս տարի առաջին անգամ:
Փառատոնային երեկոն կուղեկցվի համերգային հագեցած ծրագրով ու բազում անակնկալներով (կենդանի հնչողությամբ հանդես կգա «Arpi & Hayway» բենդը, DJ Guevo-ն)։ 

Երևանի քաղաքապետաարան