image

Կանանց ֆուտբոլի փառատոնը՝ Երեւանում. Հյուրը Մարալ Արթինն էր

Կանանց ֆուտբոլի փառատոնը՝ Երեւանում. Հյուրը Մարալ Արթինն էր

Երեւանում կայացավ կանանց ֆուտբոլի Her game փառատոնը, տեղեկանում ենք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից: Փառատոնին մասնակցում էին ավելի քան 30 աղջիկներ՝ Երեւանի տարբեր ֆուտբոլային ակումբներից:

Փառատոնի հատուկ հյուրն էր Կանանց Հայաստանի ազգային հավաքականի ավագ Մարալ Արթինը: Նա սփյուռքահայ է, ծնվել եւ մեծացել է Գերմանիայում՝ հալեպահայի եւ հայաստանցու ընտանիքում:

 

Պատանեկան կարիերայի ընթացքում Մարալը  Մյունխենի Բավարիայի կազմում դարձել է Բունդեսլիգայի պատանեկան առաջնության չեմպիոն։

Երիտասարդ հայուհին զբաղվում է պրոֆեսինոալ ֆուտբոլով՝ ոգեշնչելով շատ աղջիկների:

Մանրամասները՝ տեսանյութում.