«Ես էլ եմ կարդացել այդ լուրը, ինձ մօտ մեծ զարմանք չի առաջացրել այդ լուրը, որովհետեւ ես գիտեմ մեր իշխանութիւնների մակարդակն ու ձգտումները։ Դա լրիւ տեղաւորւում է դաւաճանութեան մէջ»,- նշած է ան:
Յիշեցնենք, որ Միքայէլ Մինասեանը յայտարարած էր, որ պատերազմէն 26 օր առաջ ՀԱՊԿ գլխաւոր քարտուղար Զասը նամակ գրած է ՀՀ ԱԽ քարտուղար Արմէն Գրիգորեանին եւ կցած փաստաթուղթերու փաթեթ, ուր կ'առաջարկէ ՀԱՊԿ շրջանակներու մէջ կայացնել ռազմական շտապային զօրավարժութիւններ. «Նա նկարագրում է այն պատերազմը, որին պէտք է պատրաստուի Հայաստանը եւ կոչ է անում ՀՀ-ին դիմել ՀԱՊԿ-ին պատերազմ սկսելուց առաջ, որովհետեւ ըստ այդ փաստաթղթի, Հայաստանը անկարող էր դիմանալ այն պատերազմին, որը նկարագրուած էր այդ գաղտնի նամակում»:
Յայտարարութենէն ետք Միքայէլ Մինասեանը հրապարակած էր նաեւ ՀԱՊԿ քարտուղարի գաղտնի նամակը ՀՀ անվտանգութեան խորհուրդի քարտուղարին։