image

Մի խումբ հալեպահայերի Հայաստանի անձնագրեր են տրվել. լուսանկարներ

Մի խումբ հալեպահայերի Հայաստանի անձնագրեր են տրվել. լուսանկարներ

Հունվարի 23-ին Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում հանդիսավոր պայմաններում Հայաստանի քաղաքացու անձնագրեր հանձնվեցին մի խումբ հալեպահայերի: Ըստ Հալեպում ՀՀ հյուպատոս Տիգրան Գեւորգյանի, այսօր Հալեպում հայերի թիվը տատանվում է 12-13 հազարի շրջանում, բայց Սիրիայի ծովափնյա շրջաններում կան շատ մեծ թվով հայեր, ովքեր Հալեպից են գնացել: Հյուպատոսը հույս է հայտնել, որ Հալեպից հեռացած հայերի մեծ մասը կվերադառնա: