image

Մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանում այսօր բեմադրված պայթյուն եւ հրդեհ կլինի

Մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանում այսօր բեմադրված պայթյուն եւ հրդեհ կլինի

Հունիսի 30-ին՝ ժամը 22.00-ին Երեւանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը կանցկացնի հրդեհաշիջման եւ փրկարարական աշխատանքների ուսումնավարժություն:

Ուսումնավարժությանը, բացի ՀՀ ԱԻ նախարարության տարբեր ստորաբաժանումներից, կմասնակցեն նաեւ մետրոպոլիտենի կազմավորումները, մետրոպոլիտենի պահպանության ոստիկանության 10 աշխատակից եւ 90 նմանակող, «Շտապ բուժօգնություն» ՓԲԸ-ից՝ 2 բրիգադ, «Երեւան Ջուր»  ՓԲԸ-ից, «Երեւանգազ» ԳԳՄ-ից եւ «Էլ.ցանց» ՓԲԸ-ից՝ մեկական վթարային խմբեր:

Սցենարի համաձայն՝ Երեւանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանում տեղի է ունեցել պայթյուն, որի հետեւանքով հրդեհ է բռնկվել շարժակարգի վագոններից մեկում: Արդյունքում կա 4 տուժած:

Երկրորդ փուլում պայթյուն է տեղի ունեցել շարժակազմում, որը դուրս էր եկել «Երիտասարդական» կայարանից եւ շարժվում էր «Հանրապետության հրապարակ» կայարան: