Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնի ֆիզիոթերապիստները շարունակում են կամավորական հիմունքներով վերականգնողական բուժում ցուցաբերել Երեւանի այրվածքաբանության եւ մաշկաբանության ազգային կենտրոնում բուժվող մեր հայրենակիցներին։
Տեղեկացանք, որ առաջին իսկ օրերին արցախցի տղամարդկանց վերականգնողական բուժում էր ցուցաբերում Այրվածքաբանության եւ մաշկաբանության ազգային կենտրոնի՝ այրվածքների հետ աշխատող միակ ֆիզիոթերապեւտ՝ Արմենուհի Պողոսյանը։
Հոկտեմբերից կենտրոնի ֆիզիոթերապեւտները միացել են տիկին Պողոսյանին եւ փորձում են անհրաժեշտ վերականգնողական բուժում ցուցաբերել տարբեր աստիճանի այրվածքներ ստացած մեր տղաներին։
Փորձում են իրենց ծառայությունները մատուցել օրական 15-20 բուժառուների, նրանց հետ կատարելով մանր մոտորիկայի եւ վերին վերջույթների շարժումների ակտիվացում, կոնտրակտուրաների բացում, ինչպես նաեւ տրվում է համապատասխան մասնագիտական խորհրդատվություն՝ հիվանդանոցից դուրս գրվելուց հետո տան պայմաններում բուժումը շարունակելու համար։
Մեծ կարեւորություն է տրվում նաեւ համապատասխան ձեռնոցների եւ դիմակների կրմանը , քանի որ դրանք նպաստում են սպիերի հարթեցմանն ու այտուցվածությանը։